«Տոտենհեմի» հարձակվող Գարեթ Բեյլը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է դառնալ լոնդոնյան թիմի լիարժեք խաղացող:
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է վաճառել 31-ամյա խաղացողին, որպեսզի կարողանա ձեռք բերել հարձակվող Կիլիան Մբապեին:
Ըստ աղբյուրի, «Տոտենհեմը» քննարկում է ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները գնելու հարցը՝ հաշվի առնելով Բեյլի վերջին ելույթները: Անցյալ կիրակի վալիացին դուբլ է ձեւակերպել Պրեմիեր լիգայի «Բարնլիի» դեմ խաղում (4-0):
Մադրիդի «Ռեալի» հետ Բեյլի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022-ի ամառը: