«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն կարող է կարիերան շարունակել Մառախլապատ Ալբիոնում։ 31-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրվում է «Տոտենհեմը»։
Ինչպես հաղորդում է Daily Star-ը՝ լոնդոնցիները Իմոբիլեին դիտարկում են որպես իրենց գլխավոր ռմբարկու Հարի Քեյնին արժանի փոխարինողի, որը կարող է այս ամառ փոխել ակումբային գրանցումը։ Չիրոն «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի անձնական շորթ-լիստում է։
2020/2021 մրցաշրջանում Իմոբիլեն «Լացիոյի» կազմում բոլոր մցաշարերում մասնակցել է 24 խաղի, խփել 19 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հռոմեացիների կազմում Չիրոն ընդհանուր առմամբ մասնակցել է 206 խաղի ու խփել 144 գոլ։
Քեյնի գործող պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։