Հայաստանի Առաջին խմբի առաջնության 18-րդ տուրում «Արարատ II»-ը հյուրընկալվեց «Փյունիկ II»-ին ու կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Վրեժ Չիլոյանը։ Ռազմիկ Գրիգորյանի թիմը բաց թողած գոլից հետո տիրեց խաղային առավելությանն ու կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Տուգանայինի խաղարկումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Յուրի Մաղաքյանը։
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի դիտարժան պայքարում։ Երկու թիմերն էլ ունեին գոլային պահեր, սակայն հաղթական կարողացավ կորզել «Արարատ II»-ը։ Մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին հեռահար հարվածով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սերոժ Թիթիզյանը։