«Այնտրախտի» հարձակվող Անդրե Սիլվան կատակով պատասխանել է իր տրանսֆերային գնի վերաբերյալ հարցին:
«Որքա՞ն արժեմ: 105 միլիոն եվրո: Լավ, պարզապես դա կատակ է. ես ինչ-որ բան լսել եմ մոտ 30 միլիոն եվրոյի մասին: Մենք միշտ ուռճացնում ենք ֆուտբոլիստների տրանսֆերային արծեքները: Ինչ էլ որ լինի ամենակարևորը այն է՝ ինչ կարող եմ անել խաղադաշտում», — մեջբերում է Սիլվային O Jogo-ն:
Սիլվան իր կարիերան սկսել է «Պորտուում» ՝ նախքան 2017 թվականին «Միլան» տեղափոխվելը: Տրանսֆերի գումարը կազմել է 38 միլիոն եվրո: Իտալական թիմից նա վարձավճարով տեղափոխվեց «Սևիլիա», իսկ 2019 թվականին տեղափոխվեց «Այնտրախտ»: Անցյալ տարի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբը գնել է նրա տրանսֆերը:
Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը 21 հանդիպում է անցկացրել գերմանական Բունդեսլիգայում, խփել է 19 գոլ (6-ը 11 մետրանոցից) և կատարել 2 գոլային փոխանցում: