Աշխարհը նրան ճանաչում է որպես ձողացատկի չեմպիոն ու սաղավարտով աղջիկ: Բայց քչերը գիտեն, թե ինչու է Ռոբին Բոնը միշտ հանդես գալիս սաղավարտով:
Երբեմն նա նույնիսկ մարզվում է դրանով, մենք դա տեսնում ենք տեսանյութերում, որոնք մարզուհին տեղադրում է իր Instagram-ում: Տարօրինակ է, քանի որ սաղավարտը նրա սպորտաձևում պարտադիր հանդերձանքի մաս չէ:
15 տարեկանում Ռոբին Բոնն արդեն իսկ հաջողությունների էր հասել իր սիրած սպորտաձևում՝ մարմնամարզությունում: Բայց նա ստիպված եղավ հրաժարվել իր սիրված մարզաձևից ուղեղի ցնցում ստանալուց հետո: Բայց մարզական ոգին ոչ մի տեղ չկորչեց և այժմ նա ձողացատկի Մեծ Բրիտանիայի եռակի չեմպիոն է:
Սկզբում աղջկա համար ծնողների հետ համաձայնության գալը հեշտ չէր: Բայց փոխզիջում գտնվեց: Իհարկե, նրանք անհանգստացած էին իրենց աղջկա առողջության համար, բայց միևնույն ժամանակ նրանք գիտեին, թե որքան կարևոր է նրա համար սպորտը և չէին կարող մերժել Ռոբինին։
Սաղավարտը հենց այդ փոխզիջումն էր: Ծնողները այս որոշումը կայացրել են բժշկի հետ միասին. նա կարող է մարզվել, բայց միայն սաղավարտով: Սա ուղեղի ցնցումների դեմ լիարժեք պաշտպանություն չի ապահովում, բայց թվում է, որ ծնողներն իրենց այս կերպ ավելի հանգիստ են զգացել:
Այս տեսակի սպորտաձևի ոչ ստանդարտ աքսեսուարը գրավեց բոլորի ուշադրությունը և նույնիսկ ծաղրի պատճառ դարձավ: Բայց դա չկանգնեցրեց Ռոբինին, ընդհակառակը, դա միայն ոգեշնչեց նրան հաղթել: Նա ուզում էր բոլորին ցույց տալ, թե ինչի է ընդունակ սաղավարտով աղջիկը։
Առաջին անգամ աղջիկը պետք է ելույթ ունենար Օլիմպիական խաղերում 2020 թվականին, բայց հասկանալի պատճառներով այդ խաղերը տեղի չունեցան: Մի օր աշխարհում իրավիճակը կվերադառնա նորմալ հունի, և մեր հերոսը կիրագործի իր գլխավոր երազանքը՝ դառնալ օլիմպիական չեմպիոն: