«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Լա լիգայի 25-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղում (1-1) անցկացրեց իր 309-րդ հանդիպումը «արքայական» ակումբի կազմում։
Կրոսը պատմական նվաճման է հասել՝ դառնալով «Ռեալում» ամենաշատ հանդիպում անցկացրած գերմանացի ֆուտբոլիստը։ Նա շրջանցել է Ուլի Շտիլիկեին, որը 308 հանդիպում է անցկացրել «Ռեալում»։
Խաղից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հատուկ մարզաշապիկ է նվիրել Կրոսին ու շնորհավորել այս նվաճման կապակցությամբ։
🇩🇪🥇 @ToniKroos becomes the German player with most @realmadrid appearances!
3⃣0⃣9⃣ matches#RealFootball pic.twitter.com/fulsDHGO1c— Real Madrid C.F. 🇬🇧🇺🇸 (@realmadriden) March 1, 2021
Կրոսը հանդես է գալիս «արքայական» ակումբում 2014 թվականից, ուր տեղափոխվել է «Բավարիայից»։
Ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 31 հանդիպման ու դարձել 2 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։