«Խիմկին» հայտնել է վերջին երկու խաղերում կիսապաշտպան Արշակ Կորյանի բացակայության պատճառը:
Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց է թողել Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Կռիլիա Սովետովի» դեմ հանդիպումը (0:4) և ՌՊԼ-ում «Ուֆայի» հետ հանդիպումը (2:1):
«Արշակ Կորյանը մկանների վնասվածքի պատճառով բաց է թողել «Խիմկիի» վերջին երկու պաշտոնական հանդիպումները: Մեր կիսապաշտպանն այսօր սկսեց մարզվել»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը: