Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է Անտոնիո Կոնտեի «Ինտերի» խաղի մասին:
«Արդյո՞ք Կոնտեն հասկանում է, որ ինքը Գվարդիոլա չէ: Չեմպիոնների լիգա՞։ Ես հիմար չեմ, Ա Սերիան ուրիշ է, իսկ եվրագավաթները ամբողջովին այլ հարց է: Ինտերը չի գերակայում այնտեղ:
Նրանք Էրիկսենի հետ խաղադաշտում այլ կերպ խաղացին, ավելի լավն են թվում, բայց լավ ֆուտբոլ չեն ցուցադրում:
Ինտերը խորքից է խաղում և հետո երկար փոխանցումների միջոցով փորձում է գտնել Լուկակուին: Նրանք պետք է նվաճեն տիտղոսներ, բայց վատ են խաղում: Չեմպիոնների լիգայում միլանցիները ծիծաղելի տեսք ունեին», — մեջբերում է Կասսանոյին Football Italia-ն: