«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին ապաքինվել է վնասվածքից: Այս մասին հաղորդում է skysports.com-ը:
Այսպիսով, ֆուտբոլիստը կկարողանա մասնակցել վաղը կայանալիք «Քրիսթալ Փելասի» դեմ խաղին: Հաղորդվում է, որ ուրուգվայցին արդեն մարզվում է ընդհանուր խմբում:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Կարմիր սատանաները» դեռ որոշում չէին կայացրել Կավանիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: