«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։
Daily Star-ի փոխանցմամբ՝ անգլիացի հարձակվողը կարիերան կարող է շարունակել լոնդոնյան մեկ այլ թիմում՝ «Վեսթ Հեմում»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց համար Աբրահամը թոփ թիրախ է տրանսֆերային շուկայում ամռանը։
Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը 30 հանդիպման է մասնակցել, դարձել 12 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։