«Ատալանտայի» պաշտպան Ռաֆայել Տոլոյին կհրավիրվի Իտալիայի հավաքական: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն: Ֆուտբոլիստը ունի բրազիլական և իտալական անձնագիր:
Բրազիլիայում ծնված 30-ամյա պաշտպանը 19 խաղ է անցկացրել Բրազիլիայի Մ20 հավաքականում: Իտալիայի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերը կանցկացնի Հյուսիսային Իռլանդիայի, Բուլղարիայի, Լիտվայի և Շվեյցարիայի հավաքականների հետ:
Այս մրցաշրջանում Տոլոյին 30 հանդիպում է անցկացրել «Ատալանտայի» կազմում եւ դարձել երկու գոլի հեղինակ: Բրազիլացին Բերգամոյի ակումբի ֆուտբոլիստ է2015 թվականից: Նախկինում բրազիլացին խաղում էր իտալական «Ռոմայում», ինչպես նաև բրազիլական «Սան Պաուլոյում» ու «Գոյասում»:
2018 թվականից բրազիլացի Էմերսոնը խաղում է Իտալիայի ազգային հավաքականում, իսկ 2016 թվականից՝ ԺորԺինյոն: