Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ընդգրկվել է Ռուսաստանի ամենահարուստ կանանց տասնյակում, ովքեր իրենց կարողությունը վաստակել են սեփական ուժերով:
Forbes ամսագրի կողմից կազմված և կայքում հրապարակված վարկանիշային աղյուսակում Շարապովան զբաղեցնում է տասներորդ հորիզոնականը և միակ մարզիկն է:
33-ամյա Շարապովայի կարողությունը գնահատվում է 200 միլիոն դոլար: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Տատյանա Բակալչուկը, ում կարողությունը գնահատվում է 10,1 միլիարդ դոլար:
Շարապովան «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի հաղթող է. 2020 թվականի փետրվարին ռուս թենիսիտուհին հայտարարեց իր կարիերան ավարտելու մասին: