«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը քննադատության է ենթարկել «Չելսիին» ԱՊԼ 26-րդ տուրի խաղից հետո (0-0):
Դրվագներից մեկում գնդակը, գտնվելով տանտերերի տուգանայինում, դիպել էր «կապույտների» հարձակվող Կալում Հադսոն-Օդոյի ձեռքին, որը պայքարում էր մրցակցի հետ։ Գլխավոր մրցավար Ստյուարտ Ատվելը VAR-ի հուշումից հետո անձամբ մոտեցավ դիտելու կրկնապատկերը, բայց չփոխեց որոշումն ու 11-մետրանոց չնշանակեց։
Սուլշերը անհամաձայնություն էր հայտնել մրցավարի հետ, ինչպես նաև «Չելսիին» հիշեցրել էր այն հրապարակումը, որն արվել էր նրանց կայքում խաղից առաջ։ Տեքստի մի հատված նվիրված էր ՄՅՈՒ-ի պաշտպան Հարի Մագուայերին ու «կապույտների» հետ վերջին խաղերում նրա կոպիտ խաղին, որի համար նա չի պատժվել։
«Բացարձակ չեմ հասկանում, թե ինչու մեր օգտին 11-մետրանոց չնշանակվեց։ Կրկնապատկերի ժամանակ գերազանց տեսանելի էր, որ գնդակը դիպել է ձեռքին։ Մեզնից երկու միավոր գողացան։ Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև այն վատ կանդրադառնա Հադսոն-Օդոյի վրա։ Չեմ ուզում կռիվներ սարքել, դա ներքին ճնշում էր։ «Չելսին» խաղից առաջ գրել էր Հարի Մագուայերի ու VAR-ի մասին, նրանց կողմից ակումբի կայքով նման բան հրապարակելը գեղեցիկ չէր։ Դա ազդում է մրցավարների վրա։ Կարող եք կարդալ՝ այնտեղ ինչ է գրված։ Կարծես՝ դա սկսվել էր մարզչից՝ Ֆրենկ Լեմպարդից, այո՞։ Մի շարք խոսակցություններ մեր օգտին 11-մետրանոցների մասին, չնայած այդ պահերը վիճելի չեն եղել։ Ու, ենթադրվում է, որ մենք այսօր պիտի 11-մետրանոց ստանայինք»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։