«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն խոսել է թուրինյան ակումբի՝ Իտալիայի առաջնությունում չեմպիոն դառնալու շանսերի մասին։
«Մենք հեռու ենք մրցաշարային աղյուսակի վերևից, որովհետև «Ինտերն» ու «Միլանը» հաղթել են իրենց խաղերում։ Բայց մեր նպատակը անփոփոխ է․ հաղթել խաղից խաղ։
Մենք չենք նայում, թե ով է ներքևից, ով է վերևից, մենք նայում ենք միայն մեզ։ Առջևում դեռ շատ խաղեր կան՝ ներառյալ կարևորները։ Քանի դեռ շանս կա, մենք փորձելու ենք մեր ամբողջ ուժով։
Իհարկե, մենք ցանկանում էինք ավելի շատ միավորներ ունենալ այս պահին։ Մեր նպատակն էր հաղթել բոլոր խաղերում։ Բայց ես հաշվի չէի առել մեկ բան․ բազմաթիվ վնասվածքները։
Ես գոհ եմ խաղացողներից, որոնք իմ ենթակայության տակ են հիմա ու շարունակում եմ վստահորեն աշխատել նրանց հետ։ Տղաները լավ են մարզվում, հավատում են հաջողությանը ու ուզում են նորից նվաճեն տիտղոսը։ Դա հանգստացնում է ինձ»,-Պիրլոյի խոսքն է մեջբերում Gazetta dello Sport-ը։
«Յուվենտուսի» հաջորդ խաղը կկայանա մարտի 2-ին։ Մրցակիցը «Սպեցիան» է։