Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունից հետո Պաուլո Ֆոնսեկան նշել է այն խնդիրները, որոնք «Ռոման» ունի «մեծ» ակումբների հետ հանդիպումներում:
«Մենք տհաճ կերպով սկսեցինք հանդիպումը և ոչինչ չկարողացանք դիմադրել «Միլանի» բարձր ճնշմանը։ Առաջին 20 րոպեների ընթացքում մենք ոչ մի լավ գաղափար չունեինք, թե ինչպես կարելի է դիմակայել մրցակցին: Եվ սա առաջին անգամ չէ, երբ բախվում ենք իր պայմանները թելադրող հակառակորդի:
Դժվար է բացատրել, բայց «մեծ» ակումբների հետ կապված մեր վիճակագրությունը այդքան էլ հաջող չէ: Հետո մենք կարողացանք բարելավել խաղը և ստեղծել շատ վտանգավոր պահեր, բայց առաջին 20 րոպեն շատ խնդրահարույց էր:
Ես չեմ ուզում քննարկել մրցավարությունը, բայց ես կանգ կառնեմ այն սխալի վրա, որը հանգեցրեց երկրորդ գոլի: Ես չեմ կարող բացատրել Պաուի գործողությունները, որին ոչ ոք չէր ճնշում, նա կարող էր խաղալ այնպես, ինչպես սիրում է: Մանչինիին դժվար թե մեղադրեն որևէ բանի համար, նա արեց այն ամենը, ինչ կարող էր։ Պետք չէ մեղավորներ փնտրել խաղացողների շրջանում»,- մեջբերում է մասնագետին Football Italia-ն։