ՀՊԼ 16-րդ տուրի շրջանակում այսօր Գյումրիի «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Փյունիկին»։
Առաջին խաղակեսում թիերը չկարողացան գտնել միմյան դարպասների բանալին․ գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։ Հանդիպման երկրորդ խաղակեսում հյուրերի ֆուտբոլիստ Նիկիտա Տատարկովը շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ խփելով այս խաղի առաջին գնդակը։
Եվս մեկ գոլի հեղինակ հանդիպման վերջին րոպեներին դարձավ մեկ այլ ուկրաինացի հարձակվող՝ Օլեգ Կոժուշկոն։
Այս խաղից հետո Գյումրին ներկայացնող ակումբն իր ակտիվում ունի 6 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Երևանը ներկայացնող ակումբն ունի 8 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։