«Լիվերպուլի» նախկին խաղացող Դենի Մերֆին կարծում է, որ այս մրցաշրջանում Անգլիայի առաջնությունում չեմպիոն կդառնա «Մանչեսթեր Սիթին»։
«Հավանական է, որ չեմպիոնական տիտղոսի համար պայքարն ավարտված է։ «Մանչեսթեր Սիթին» անողոք տեսք ունի։ Ընդ որում, հետաքրքիր կլինի հետևել, թե որ թիմերին կհասնեն եվրագավաթների մյուս ուղեգրերը։ Գրավիչ մրցավազք կլինի»,- Մերֆիի խոսքերն է փոխանցում BBC-ն։