«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը, ում գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո, որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Cope-ի փոխանցմամբ՝ իսպանացի խաղացողը որոշել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ «Ռեալից»։ Վասկեսը «ոչ» է ասել «արքայական» ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վասկեսը ցանկանում է նոր պայմանագրով ավելի շատ գումար վաստակել, սակայն առկա ֆինանսական խնդիրները թուլ չեն տալիս ակումբին գնալ այդ քայլին։
Վասկեսը «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականից։