«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն կարող է պատժվել ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Չելսիի» հետ խաղի մրցավարի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը։
Շոուն, խոսելով այն դրվագի մասին, որտեղ գնդակը դիպել էր լոնդոնյան թիմի կիսապաշտպան Կալում-Հադսոն-Օդոիի ձեռքին, ասել էր․ «Մագուայերը ասաց․ որ մրցավարին փոխանցել են, որ դա 11-մետրանոց է։ VAR-ը։ շփոթեցրեց մեզ»։ Ավելի ուշ Շոուն խոսքերը հետ էր վերցրել՝ պարզաբանելով, թե սխալ է լսել։
Աղբյուրը գրում է, որ այսօր Անգլիայի ֆուտբոլային միությունը որոշելու է, թե արդյոք պետք է պատժել անգլիացուն այդ խոսքերի համար։ Եթե «Ման Յունայթեդի» խաղացողի նկատմամբ պատժամիջոց կիրառվի, ապա նա կարող է որակազրկվել։
FA-ի կանոնների համաձայն՝ կարող են պատժվել այն հանդիպման պաշտոնական ներկայացուցիչների այն խոսքերը, որոնք կընկալվեն որպես կասկած խաղի անկեղծության ու ամբողջության վրա։