Լիգա 1-ի 27-րդ տուրի շրջանակում հանդիպեցին «Մարսելն» ու «Լիոնը»։
Հանդիպման 21-րդ րոպեին Կառլ Տոկո Էկամբին առաջ մղեց հյուրերին։ Մինչև ընդմիջում տանտերերը կարողացան հետ բերել կորցրածը։ 44-րդ րոպեին 11-մետրանոցը դիպուկ իրացրեց Արկադիուշ Միլիկը։
70-րդ րոպեից «Լիոնը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտից հետո դաշտից հեռացվել էր Լուկաս Պակետան։ Սակայն հաշվի մեջ փոփոխություն չեղավ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Մարսելն» ունի 39 միավոր և 7-րդն է, իսկ «Լիոնը» 56 միավորով 3-րդ տեղում է։