«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի ելույթների մասին, որը 20 խաղ անընդմեջ հաղթանակներ է տանում։
«Գոհ ենք նրանից, ինչի արդեն հասել ենք, դա չի կարելի ժխտել։ Եթե ոչ մեկի ավելի վաղ չի հաջողվել հասնել դրան, նշանակում է, բարդ առաջադրանք է։
Բայց արդյունքում նշանակություն ունի միայն այն, թե գլխավերևում տիտղոս կպահես, թե ոչ։ Այնպես որ մենք առաջվա պես մեզ չենք կարող թույլ տալ նստել բազմոցին ու ասել, թե ամեն ինչ հիանալի է։
Շատ աշխատանք է պահանջվում, ու ես տեսնում եմ, որ մենք կարող ենք ավելի լավը դառնալ։
Եվրոպայի լավագույն թիմը «Բավարիան» է։ Այն հնարավոր ամեն ինչ նվաճել է։ Այն լավագույն թիմն է։ Անգլիայի չեմպիոնը «Լիվերպուլն» է, դրա համար էլ այն լավագույնն է։
Եթե ուզում ես թագը քո կողմ ձգել, պիտի հաղթես։ Փետրվարին կամ մարտին ոչ ոք չեմպիոն չի դառնում։ Մրցակիցներն ուժեղ են»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Teamtalk-ը։