«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան չի դիտարկվում «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Նշվում է, որ չնայած ավելի վաղ տարածված տեղեկության, Ժոան Լապորտայի՝ նախագահական ընտրություններում հնարավոր հաղթանակը կապ չունի Արտետայի հնարավոր նշանակման հետ։
38-ամյա մարզչի հետ ոչ ոք կապ չի հաստատել «Բարսելոնայում» աշխատանքի վերաբերյալ․ նրան չեն դիտարկում որպես Ռոնալդ Կումանին փոխարինողի։