«Յուվենտուսը» Ա Սերիայի 24-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ (1: 1): 49-րդ րոպեին հաշիվը բացեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով օգտվեց կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի փոխանցումից:
Սա Ռոնալդուի 47-րդ գոլն է Ա Սերիայում անցկացրած վերջին 47 խաղում: Նա ներկայումս մրցաշարի լավագույն ռմբարկուն է ՝ 20 խաղում դառնալով 19 գոլի հեղինակ:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ դարձավ Լիգա 1-ի երեկ կայացած «Դիժոնի» դեմ խաղում (4-0): 22-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում իր վերջին ինը խաղում դարձել է 9 գոլի հեղինակ, այդ թվում ՝ Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Լիգա 1-ի 23 խաղում Մբապեն իր ակտիվում ունի 18 գոլ և գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների աղյուսակը: