Շաբաթ օրը ՝ փետրվարի 27-ին, տեղի ունեցավ Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրի «Պորտու»- «Սպորտինգ» հանդիպումը: Հանդիպումը տեղի ունեցավ Պորտուում ՝ Դրագաու մարզադաշտում և ավարտվեց ոչ-ոքի՝ 0: 0 հաշվով:
«Սպորտինգը» 55 միավորով շարունակում է գլխավորել Պորտուգալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Լիսաբոնյան թիմը առաջնությունում անպարտելի հանդիպումների շարքը հասցրեց 21 հանդիպման: Վերջին անգամ «առյուծները» պարտվել էին «Բենֆիկային» (1: 2) նախորդ մրցաշրջանի վերջին 34-րդ տուրում:
«Պորտուն», վաստակած 45 միավորով, 2-րդ տեղում է: Վիշապների անպարտելիության շարքը կազմում է 15 հանդիպում: