Հայաստանի հավաքականի թեկնածու, 26-ամյա պաշտպան Արեմն Մանուչարյանը կարիերան կշարունակի ղազախական «Ակտոբեում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մանուչարյանի վերջին ակումբը ՌՊԼ-ի ներկայացուցիչ «Ռոտորն» էր, որի կազմում հայ ֆուտբոլիստը անցկացրել է 7 հանդիպում։
Արմենը «Ուրարտուի» («Բանանց») սան է, սակայն կարիերայի մեծ մասը անցկացրել է «Փյունիկում»։ 2017թ հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական (2 հանդիպում)։