Կիևի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի մեր հավաքականը 4-րդ տեղն է թիմային հաշվարկում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Ցավոք, Կարեն Ասլանյանն ու Արթուր Ալեքսանյան վնասվածքի պատճառով չկարողացան շարունակել պայքարը:
Ազատ ոճի մեր ընտրանին 8-րդն է:
Մրցաշարին մասնակցում էր ավելի քան 530 ըմբիշ: