Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալել էր «Ջենոային»։
Անտոնիո Կոնտեի սաները վստահ հաղթանակ տարան տնային խաղում ու շարունակում են վստահորեն գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ներաձուրիների» կազմում մեկական անգամ աչքի ընկան Ռոմելու Լուկակուն, Մատեո Դարմիանն ու Ալեքսիս Սանչեսը։
«Ինտերը» հաղթեց 3-0 հաշվով ու միավորների քանակը հասցրեց 56-ի։ Կոնտեի թիմը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։