Mundo Deportivo-ն հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» կարող է ձեռք բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիին:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ ԶինեդինԶիդանը անձամբ հետաքրքրված է 23-ամյա կիսապաշտպանով:
Նշենք, որ Լոկատելիի տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Յուվենտուսն» է:
Իտալացի կիսապաշտպանն Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն եվրո։