«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը գնահատել է թիմի հայ հարձակվող Արսեն Զախարյանի խաղը ՌՊԼ-ի 20-րդ տուրի՝ «Ախմատի» հետ խաղում.
«Արսենը իրեն շատ լավ դրսևորեց հավաքների ընթացքում, և արժանի էր մեկնարկային կազմում տեղ ստանալուն: Խփած գոլը միայն հաստատում է իր քրտնաջան աշխատանքի արդյունքները: Նա շատ մեծ քայլ է կատարել իր զարգացման համար … ոչ միայն անհատական, այլև՝ թիմային առումով: Նա միանգամայն արժանի էր իր գոլին:
Այո, Արսենն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն իսկ շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Այսօր նա իրեն լավ դրսևորեց լուրջ մրցակցի դեմ խաղում, որտեղ շատ էին մենապայքարները»,- հայտարարել է Շվարցը: