Աշխարհի պատանիների չեմպիոն Կամիլա Վալիևան հաղթեց գեղասահքի Ռուսաստանի գավաթի եզրափակչի կարճ ծրագրում: Մայրաքաղաքի «Մեգասպորտ» մարզական պալատում ազգությամբ թաթար գեղասահորդուհին իր ելույթի համար ստացել է 88,71 միավոր:
Այս արդյունքը գերազանցում է աշխարհի ռեկորդի գումարը, որը պատկանում է Եվրոպայի չեմպիոն Ալյոնա Կոստորնայային: 2019-ի դեկտեմբերին ռուս գեղասահոդուհին ստացել էր 85,45 միավոր Գրան Պրիի եզրափակիչ փուլի կարճ ծրագրի համար:
Վալիևայի ռեկորդը պաշտոնապես չի գրանցվի: Գեղասահքի միջազգային միությունը (ISU) գրանցում է միայն իր հովանու ներքո անցկացվող մրցումներում հաստատված ձեռքբերումները: