Մեքսիկացի Սաուլ Ալվարեսը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսները Համաշխարհային բռնցքամարտի խորհրդի (WBC) և Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածներով մինչև 76,2 կգ քաշային կարգում: Մայամիում (ԱՄՆ, Ֆլորիդա) կայացած 12 ռաունդանոց մենամարտում նա 3-րդ ռաունդում նոկաուտով հաղթեց թուրք Ավնի Յըլդըրիմին:
30-ամյա Ալվարեսն իր ակտիվում ունի 55 հաղթանակ (37-ը նոկաուտով), մեկ պարտություն և երկու ոչ-ոքի: Մեքսիկացին առաջին անգամ պաշտպանեց իր WBC և WBA տիտղոսները, որոնք նա նվաճեց անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին, հաղթելով բրիտանացի Քալում Սմիթին: