«Բարսելոնայի» հաձակվող Լիոնել Մեսսին Լա Լիգայի 25-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ։
33-ամյա արգենտինացին Իսպանիայի առաջնության 8-րդ անընդմեջ խաղում աչքի ընկավ գոլով։ Այս 8 խաղում Մեսսիի ակտիվում 12 գոլ է։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը 19 գոլ է խփել։ Նա գլխավորում է ռմբարկուների մրցաշարային աղյուսակը։