«Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը կարող է հեռանալ թիմից, եթե «սերուցքայինները» պայմանագիր կնքեն ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ազարը տարեկան 14 մլն եվրո է վաստակում, և իսպանացիների համար դժվար կլինի ճգնաժամի պայմաններում երկու մեծ պայմանագիր գործի դնել։ Գլխավորն այն է, որ Ազարը շատ վնասվածքներ է ստացել ու արդեն 40 խաղ բաց է թողել, ինչից ակումբում դժգոհ են։
Այս մրցաշրջանում բելգիացին մադրիդյան թիմի կազմում 13 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում։