Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մարտի սկզբին կվերադառնա կորտ։ Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոնը ավելի քան մեկ տարի չի խաղացել ու այս ընթացքում ծնկի երկու վիրահատության է ենթարկվել։
Ֆեդերերը վերադարձը ATP Tour կայանալու է Դոհայի ATP 250 շարքի մրցաշարում։ 39-ամյա մաեստրոն լուսանկարով է կիսվել սոցցանցերի իր էջերում ու գրառում կատարել․
«Դոհայի հետհաշվարկը սկված է։ Մեկ շաբաթ»,-գրել է Ֆեդերերը։
View this post on Instagram
Ֆեդերերը վերջին անգամ կորտ է դուրս եկել պաշտոնական խաղում 2020 թվականի հունվարին։