Լիգա 1-ի 27-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Դիժոնին» ու ջախջախիչ հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 0-4 հաշվով։
Փարիզյան թիմի կազմում արդեն 6-րդ րոպեին հաշիվը բացեց Մոյզե Քինը, ապա դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն (32′, 51′)՝ առաջին գոլը խփելով 11-մետրանոցից։ Հանդիպման վերջակետը դրեց Դանիլոն՝ մրցակցի դարպասը գրավելով 82-րդ րոպեին։
ՊՍԺ-ն 57 միավորով 2-րդն է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Դիժոնը» 15 միավորով եզրափակում է այն։