«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն ուզում է այս ամառ փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդում է fichajes.net-ը։
31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է «Միլանը»։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է Ա Սերիայի 21 խաղի, խփել 14 գոլ ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի պայմանագիրը հռոմեացիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվական։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լացիոյի» ղեկավարությունը չի ուզում բաժանվել խաղացողից։