Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն, որը հանդես է եկել «Ինտերում», «Միլանում» և «Յուվենտուսում», կարծում է՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձախողել է թուրինյան ակումբում։ Պորտուգալացի աստղը 2018 թվականին է միացել իտալական թիմին՝ 120 մլն եվրոյի դիմաց։
«Նրա պայմանագրի ժամկետի ավարտին մեկ տարի է մնացել։ «Յուվենտուսը» նրա հետ պայմանագիր է կնքել, որպեսզի Չեմպիոնների լիգայում, բայց նրանք վատ արդյունքներ են գրանցում այն ժամանակներից ի վեր, ինչ նա միացել է թիմին։ Նա առանց Կրիշտիանուի էլ կնվաճեր սկուդետոն։ Սա սխալ նախագիծ է։ Նա կշարունակի գոլեր խփել, քանի որ դա կարող է անել նույնիսկ նստած։
Ռոնալդուն Պիռլոյի գաղափարներին չի համապատասխանում։ Անդրեան ցանկանում է այնպես խաղը կառուցել, որն այս սկսվի պաշտպանությունից բարձր պրեսինգով։ Ռոնալդուն շատ քիչ է մասնակցում այդ սխեմային։ Եթե նրանք չկարողանան հաղթել Չեմպիոնների լիգայում, ապա նրա ելույթները ոչնչի մասին չեն խոսի»,- Կասանոյի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։