«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Վեսթ Հեմի» մարզիչ Դևիդ Մոյեսի մասին։
«Հիանում եմ Դևիդ Մոյեսի ու Ռոյ Հոջսոնի պես մարդկանցով։ Նրանք անհավանական շարունակական կարիերա ունեն։ Կցանկանայի՝ իմ կարիերան ևս այդպիսին լիներ ոււ պահպանվեր գործս անելու նման ցանկություն։ Մրցաշրջանն ինքնին խոսուն է։ Դևիդը մեծ փորձ ունի։ Երաում եմ մի օր նման հանգստություն ձեռք բերել։ Նա Բուդդայի պես է ապրում։ Լավ ու վատ պահերին հանգիստ է»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
ԱՊԼ 26-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։