Քաթարը ներկայացնող «Ալ-Սադը» նվաճել է Քաթարի արքայազնի գավաթը։ Ինչպես հայտնի է՝ թիմի գլխավոր մարզիչը «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին է։
Մրցաշարի եզրափակչում «Ալ-Սադը» 2-0 հաշվով հաղթել է «Ալ-Դուաիլին»։ Այս կերպ, Չավին քաթարական թիմի ղեկին իր 3-րդ տիտղոսը նվաճեց։ Ավելի վաղ իսպանացին արդեն նվաճել էր Քաթարի արքայազնի գավաթը, ինչպես նաև՝ շեյխ Յասիմի գավաթը։
Չավին կատալոնական թիմի սան է ու ակումբի գույները պաշտպանել է 1998-2015 թվականներին։