Իսպանացի լրագրողները հետաքրքիր վիճակագրություն են ներկայացրել:
Իսպանական AS հրատարակության լրագրողները անդրադարձել են «Ռեալի» կազմում Կարիմ Բենզեմայի վիճակագրությանը, որի արդյունքում հայտնաբերվել է բավականին հետաքրքիր վիճակագրական փաստ:
Ստացվում է, որ ֆրանսիացի հարձակվողը, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի թիմից հեռանալուց ի վեր, զուտ խաղային իրավիճակներից (չհաշված 11 մետրանոցները) ավելի շատ գոլ է խփել քան Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում՝ 66-ը 61-ի դիմաց։
Եթե հաշվի առնենք 11 մետրանոց հարվածները, ապա Ռոնալդուն 88 գոլ ցուցանիշով առջևում է, իսկ «Ռեալի» խաղացողը իր ակտիվում ունիընդամենը 74 արդյունավետ հարված:
Կարիմ Բենզեմայի՝ մկանային վնասվածքից վերադառնալու ժամանակը դեռ հայտնի չէ, ուստի մոտ ժամանակներս Կրիշտիանու Ռոնալդուն հնարավորություն կունենա ավելացնել իր անձնական ցուցանիշները: Օրինակ ՝ վաղը ՝ փետրվարի 27-ին, Վերոնայի դեմ արտագնա խաղում: