«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը թիմի բոլոր խաղացողներին հորդորել է պատասխանատվություն կրել, և դա ոչ միայն առաջատարներներին է վերաբերվում:
«Ֆուտբոլիստները միշտ չէ, որ կարող են միայնակ խաղերի արդյունքը որոշել: Լեո Մեսսին 18 գոլ ունի: Միասին մնացած հարձակվողներն էլ նույնքան գոլ ունեն:
Բայց նա նույնպես օգնության կարիք ունի: Միշտ չէ, որ պետք է օգնություն խնդրեք լավագույններից կամ փորձառուներից: Պատասխանատվությունը պետք է կրեն ամբողջ թիմը, ոչ միայն փորձառու խաղացողները», — Կումանի խոսքերն է մեջբերում Marca-ն: