Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է «Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլո դոս Սանթոսի ծառայություններով:
Ըստ Calciomercato-ի, «ծեր սենյորան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձևակերպել 19-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը և ակնկալում է առաջ անցնել «Ռոմայից» և «Միլանից», որոնք նույնպես դիտարկում են բրազիլացու թեկնածությունը:
Հարկ է նշել, որ Դանիլոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2025 թվականի ամառ, իսկ նրա տրանսֆերը գնահատվում է 8 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում նա Բրազիլիայի առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, բայց չի դարձել գոլի հեղինակ: