«Լիվերպուլը» հետաքրքրված է «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի ծառայութուններով: Ըստ Diario Gol-ի, 20-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերումը նախաձեռնում է «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Աղբյուրի համաձայն, հարձակման գլխավոր եռյակից մեկը ՝ Մոհամեդ Սալահը, Սադիո Մանեն կամ Ռոբերտո Ֆիրմինոն, կարող է հեռանալակումբից ամռանը, իսկ բրազիլացին համարվում է հավանական փոխարինող:
Ռոդրիգոն «Ռեալին» է միացել «Սանթոսից» 2019 թվականին ՝ 45 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 17 հանդիպում է անցկացրել մադրիդցիների կազմում, դարձել 1 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: