ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն խոսել է թիմի գլխավոր աստղեր Կիլիան Մբապպեի ու Նեյմարի հետ բանակցությունների մասին:
«Ինձ զարմացրեցին Մբապեի մասին որոշ խոսակցություններ: Պայմանագրով նրան մնացել է մեկ ամբողջական մրցաշրջան: Ակումբում նրա կարգավիճակը գնալով ավելի է կարևորվում, նա ավելի ու ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում իր վրա:
Մենք մի որոշ ժամանակ է, ինչ բանակցում ենք նրա հետ: Շուտով կգա պահը, երբ որոշում կկայացվի: Մենք բանակցություններ ենք վարում նաեւ Նեյմարի հետ: Շուտով մենք արդյունքի կհասնենք», — մեջբերում է Լեոնարդոյին La Parisien-ը: