«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին խոսել է վաղը Լա Լիգայի 25-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղի մասին։
««Բարսելոնայում» բոլոր դիրքերում աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են խաղում։ Ինձ համար, անկասկած, պատմության լավագույն խաղացողը Լիոնել Մեսսին է։ Այս ամենը խոսում է այն մասին, թե որքան կարևոր է մեզ համար լինելու այս խաղը»,- Լոպետեգիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։