«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Discovery Plus-ին ասել է, որ բրազիլացի Ռոնալդոյին համարում է պատմության լավագույն ֆուտբոլիստ:
«Ինձ պետք չէ բնութագրել Ռոնալդոյին: Պարզապես՝ Ֆենոմեն:
Ես միշտ ասում եմ, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր պարզապես ֆուտբոլ են խաղում, և կան ֆուտբոլիստներ, ովքեր հենց ֆուտբոլն են: Ինձ համար Ռոնալդոն ֆուտբոլ է:
Նայելով նրա խաղին ՝ բոլորը ցանկանում էին խաղալ նրա նման ու դառնալ նրա նման: Ինձ համար նա անկասկած պատմության մեծագույն ֆուտբոլիստն է»,- ասել է Զլատանը: