Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի 7-րդ տուրից հետաձգված խաղում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթեց «Ուրարտու-2»-ին:
Բանակայինների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ժիրայիր Շաղոյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Գրենիկ Պետրոսյանը, Նարեկ Ալավերդյանը, Միքայել Միրզոյանը, Սերգեյ Մկրտչյանը:
Այս հաղթանակից հետո ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 33 միավորով: