Շվեյցարական Նիոն քաղաքում այսօր կկայանա Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը:ա
Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել միմյանց:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում երեքական ներկայացուցիչ ունի Անգլիան: Քառորդ եզրափակչի համար պայքարում կան նաև երկուական թիմեր Իտալիայից, Իսպանիայից, Ուկրաինայից:
1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել հետևյալ թիմերը.
«Տոտենհեմ» (Անգլիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
«Արսենալ» (Անգլիա)
«Ռոմա» (Իտալիա)
«Միլան» (Իտալիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա)
«Գրանադա» (Իսպանիա)
«Այաքս» (Հոլանդիա)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)
«Սլավիա Պրահա» (Չեխիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)
«Մոլդե» (Նորվեգիա)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)
«Դինամո Կիև» (Ուկրաինա)
«Շախտյոր» (Ուկրաինա)
«Օլիմպիակոս» (Հունաստան)
Վիճակահանությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: