Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակ են տոնել ¼ եզրափակչում և դուրս գալով կիսաերզափակիչ` ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 26-ին:
Այսօր կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարեն նաև Արթուր Բազեյանը, Գուրգեն Հովհաննիսյանն ու Անի Հովսեփյանը: