Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց Հայաստանի կանանց 76-րդ առաջնությությունը։ Վերջին տուրն անցավ դրամատիկ ու լարված պայքարում։
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում էր Մարիա Գևորգյանը։ Վերջինս Սիրանույշ Ղուկասյանի դեմ խաղում սպիտակներով պարտություն կրեց ու հնարավորություն տվեց Սուսաննա Գաբոյանին առաջ անցնելու։
Գաբոյանը սպիտակներով հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին ու միավորների քանակը հասցնելով 6,5-ի՝ միանձնյա գլխավորեց աղյուսակն ու նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։
2-րդ ու 3-րդ տեղերում են համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը (երկուսն էլ՝ 6 միավոր)։ Լավագույն հնգյակում են նաև Սիրանույշ Ղուկասյանն (5) ու Աստղիկ Հակոբյանը (4,5): Նրանց հաջորդում են Վերոնիկա Խաչատրյանը, Նարե Առաքելյանը, Մարիամ Ավետիսյանը, Աննա Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը։